Սերգեյ Կոշկին
Արտաքին տեսք
Սերգեյ Կոշկին | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունվարի 16, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Սերգեյ Կոշկին (ռուս.՝ Серге́й Никола́евич Ко́шкин, հունվարի 16, 1954, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, 1992 թվականին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ինֆորմատիկայի գիտա-հետազոտական կենտրոնի որակավորման բարձրացման կուրսերը և 2004, 2005 թվականին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի որակավորման բարձրացման կուրսերը։ 1977 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1977-1981 թվականներ՝ Կոլումբիայի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ դեսպանության վերահսկիչ ռեֆերնտ, ռեֆերենտ, ավագ ռեֆերենտ։
- 1981-1985 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան երկրորդ բաժանմունքի երկրորդ և երրորդ քարտուղար։
- 1985 թվականից մինչև 1990 թվականը Կոլումբիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության երրորդ, երկրորդ և առաջին քարտուղար։
- 1990 թվականից մինչև 1992 թվականը եղել է ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան երկրների վարչության առաջին քարտուղար։
- 1992 թվականից մինչև 1993 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի դեպարտամենտի խորհրդական։
- 1993 թվականից մինչև 1998 թվականը Վենեսուելայում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
- 2002 թվականի հոկտեմբերից մինչև 2005 թվականի օգոստոսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2005 թվականի օգոստոսից մինչև 2006 թվականի հունվարը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան դեպարտամենտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
- 2005 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2013 թվականի նոյեմբերը 5-ը Ուրուգվայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև եղել է Լատինամերիկյան ինտեգրացիայի ասոցիացիայի ներկայացուցիչների կոմիտեի դիտորդ[1][2]։
- 2013 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 2016 թվականի օգոստոսի 17-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության լատինամերիկյան դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2016 թվականի օգոստոսի 17-ից Կոլումբիայում համարվում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի չորս երեխա։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1997 թվականի նոյեմբերի 7)[3]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2008 թվականի փետրվարի 11)[4]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2013 թվականի ապրիլի 23)[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации от 26.09.2005 № 1128 «О назначении Кошкина С.Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Восточной Республике Уругвай и наблюдателем Российской Федерации при Комитете представителей латиноамериканской ассоциации интеграции по совместительству»
- ↑ Указ Президента Российской Федерации от 05.11.2013 № 824 «О Кошкине С.Н.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 07.11.1997 г. № 1183 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 11.02.2008 г. № 173 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 23.04.2013 № 413 «О присвоении Кошкину С.Н. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»